Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Արսենյանը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առանցքային է համարել Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության աշխատանքները

Դեկտեմբեր 15,2023 17:36

Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը դեկտեմբերի 11-15-ը ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում մասնակցում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովին:

Հայաստանյան պատվիրակության ղեկավարն է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:

Էդգար Արսենյանը, համաժողովի շրջանակներում, դեկտեմբերի 14-ին հանդես է եկել ելույթով և անդրադարձել Հայաստանում հակակոռուպցիոն ոլորտում իրականացված ինստիտուցիոնալ բարեփոխումներին, կոռուպցիայի կանխարգելմանն ու ինստիտուցիոնալ պայքարի ուղղություններին։

Այդ համատեքստում Գլխավոր դատախազության վարչության պետը կարևորել է կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ մասնագիտացված քննիչներով համալրված Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը, վերջինիս կողմից քննվող մինչդատական քրեական վարույթը հսկելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ստեղծումը, 2022 թվականին ձևավորված Հակակոռուպցիոն դատարանը՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության եռաստիճան համակարգով:

Էդգար Արսենյանը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առանցքային է համարել Գլխավոր դատախազության կազմում ստեղծված Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության աշխատանքները:

«Վարչությունը, ձևավորումից մինչ օրս (2020 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերը), նախաձեռնել է 419 ուսումնասիրություն: Ընդհանուր առմամբ, մինչ այսօր, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում, դատարան է ներկայացվել 93 հայցադիմում, որոնցով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000 անշարժ և 200 շարժական գույք, 270 իրավաբանական անձում մասնակցություն: Ընդհանուր հայցագինը գերազանցում է 500 միլիարդ դրամը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը մինչ օրս կնքել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով պետությանը փոխանցվել է 6 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 2 միլիարդ 100 միլիոն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 79 միլիոն դրամ»,- ընդգծել է Էդգար Արսենյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031