ՓոդՔԱԹ֊ը արցախյան բարբառով փոդքասթ է։ Անվանումը արցախյան քաթի (զրույց) և փոդքասթի համադրումով է ստեղծվել։
Պրոյեկտի համահեղինակ֊վարողները Արցախից բռնի տեղահանված լրագրողներ Մարիամ Սարգսյանն ու Տաթևիկ Խաչատրյանն են։ Առաջին եթերաշրջանում նրանք զրուցում են արցախցի իրենց կոլեգաների հետ և տեսախցիկի հետևում կանգնածներն ու մարդկային պատմություններ լուսաբանողները հնարավորություն են ստանում պատմել իրենց սեփական պատմությունները։
Կարդացեք նաև
Նրանք պատմում են Արցախում իրենց ապրածի, պայքարածի, նաև` կորցրածի մասին, ինչպես նաև ներկայիս վիճակի և ապագայի վերաբերյալ պատկերացումների մասին։