Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերի մնալը խարան եւ ամոթ է մեր ճակատին. Կարինե Նալչաջյան

Դեկտեմբեր 15,2023 16:52

«Արձանագրենք դրական փաստը, բարի գալուստ ասենք մեր տղաներին, որոնք վերադարձել են դժոխքից՝ գերությունից: Չմոռանանք, որ հայրենակիցներից շատերը դեռ գերության մեջ են՝ ի թիվս քաղաքացիական անձանց, զինվորների, մասնավորապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, որը շարունակում է մնալ խարան եւ ամոթ մեր ճակատին»,- «Հայելի» ակումբում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Կարինե Նալչաջյան

Ինչ վերաբերվում է հարազատների դիրքորոշմանը, այս մասին էլ հոգեբանը նշեց. «Հասկանալի են նրանց ապրումները, սպասումները: 2020թ պատերազմ կոչված ողբերգության ընթացքում գերի ընկած տղաների մասին է խոսքը…Մեր հասարակությունը հոգեբանորեն շատ փոխված է, եւ չէր կարող փոխված չլինել՝ նկատի ունենալով այն անցքերը, ինչի միջով անցել է վերջին ժամանակներս:

Հասկանալի են ծնողների, հարազատների սպասումները, այն տագնապները, որոնց մեջ նրանք եղել են.. Գուցե նրանց մի մասը հոգեբանական ինքնապաշտպանության փուլեր է անցել՝ հաշտվելով իր զավակի, հարազատի կորստի հետ: Այսինքն, այս ծնողների, հարազատների հոգեվիճակը շատ բազմերանգ է, տխուր:

Դուք պատկերացրեք՝ այս մարդիկ մեկ էլ հանկարծ իմանում են, որ իրենց զավակները վերադառնում են, պետք է հասկանալ այդ մարդկանց հոգեցունց վիճակը, հրճվանքը, երբեմն էյֆորիկ՝ իրականությունից կտրված: Բոլորս էլ ուրախ ենք, որ նրանց հարազատները վերադառնում են, բայց այնտեղ երբեմն հնչում են կարծիքներ քաղաքականացված, օրինակ ասում են՝ «Նիկոլն ավելի շատ էր ուզում, որ մեր տղաները վերադառնան»: Նման կարծիքները կամ անբնական են, կամ հիվանդագին, կամ դրանց հետեւում ինչ-որ շահադիտական բաներ կան»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031