«Ազատություն». Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ԱՊՀ-ի հետ Երևանը պետք է շարունակի համագործակցությունը։
«ԱՊՀ-ի մասով մենք կարող է և պետք է ակտիվ լինենք, որովհետև դա նաև համագործակցության մի հարթակ է, որը որ մեր պետությանը օգուտ է տալիս, ինչպես նաև տնտեսական՝ ԵԱՏՄ-ի հետ կապված, մենք մի տնտեսական գոտում ենք, և մեր տնտեսությունը բավականին փոխկապված է այդ տնտեսության հետ», – «Ազատության» հարցին ի պատասխան ասաց նա։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, խորհրդարանի խոսնակն ընդգծեց հակառակը՝ ՀԱՊԿ-ը ապացուցել է մի քանի դրվագով, որ «հանցավոր անգործություն է իրականացրել Հայաստանի Հանրապետության դեմ»։
«Մենք չէինք մտածում, որ ՀԱՊԿ զինծառայողները գալու էին և կրակեին ադրբեջանցիների վրա, բայց առնվազն քաղաքական գնահատական մենք գոնե պետք է տեսնեինք, և մենք դա չտեսանք», – նշեց նա։
Սաթենիկ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: