ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը
Այն, որ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոն շատ ջերմ հարաբերություններ ունի Իլհամ Հեյդարովիչ Ալիևի հետ` հայտնի է շատերին: Այն, որ Ալեքսանդր Լուկաշենկոն, հանուն Իլհամ Ալիևի` Սերժ Սարգսյանին փորձում էր համոզել 5 մլրդ դոլարով «վաճառել» Արցախի անվտանգության գոտին (առանց երաշխիքների ու փոխարենը ոչինչ չստանալու)` դա ևս հայտնի էր դարձել շատերին:
Այն, որ Իլհամ Ալիևին և նրա հետ ջերմ հարաբերություն ունեցողներից շատերին, ձեռնտու է թույլիկ Նիկոլ Փաշինյանին մաքրել գործած հանցավոր մեղքերից ու մեղքը բարդել նախորդ ուժեղ իշխանությունների վրա` ևս հայտնի է շատերին:
Բայց, որ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոն, արցախյան կարգավորման գործընթացում ԵԱՀԿ ՄԽ գործառույթ էր իրականացնում` փոխարինելով ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա համանախագահությանը` դա բացառիկ նորություն էր:
Կարդացեք նաև
Արցախյան կարգավորման բանակցային գործընթացում, ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանը սկզբունքային հակասություններ չի ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հետ: Ամեն ինչ հենված էր փոխզիջումային ընկալման վրա: Մի՞թե Լուկաշենկոն չգիտեր այս պարզ ճշմարտությունները:
Այլապես, ինչպե՞ս բացատրել նրա երեկվա հայտարարությունը. պրոադրբեջանական քարոզչությո՞ւն, թե՞ պրոնիկոլական ներհայաստանյան խառնակչություն: