Եվրոպական դատարանը հանդես է եկել ի պաշտպանություն Ադրբեջանի նախկին պաշտոնյայի:
2013 թ.-ին Ադրբեջանի նախագահի գործերի նախկին համակարգող Աքիֆ Մուրադվերդիևը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման, ով նույն թվականի հունիսի 20-ին ձերբակալվել էր Բաքվի օդանավակայանում։
Ըստ հաղորդված տվյալների՝ նա փորձել էր երկրից դուրս բերել ցարական Ռուսաստանի ժամանակների հնագույն ոսկե մետաղադրամներ առանց մաքսակետում հայտարարագրելու։
Բաքվի Խազարի շրջանային դատարանը Մուրադվերդիևին մեղավոր էր ճանաչել զարդերի մաքսանենգության մեջ և դատապարտել 4 տարվա ազատազրկման։
Կարդացեք նաև
Նախօրեին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել էր, որ Մուրադվերդիևի առնչությամբ խախտվել է Կոնվենցիայի 6.1 հոդվածը։ Որոշման համաձայն՝ Ադրբեջանի կառավարությունը պետք է վերջինիս փոխհատուցում վճարի 4000 եվրոյի չափով։
Region Monitor