Shamshyan.com. Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում. մի քանի գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են Երևան-Իջևան ավտոճանապարհի Գագարին բնակավայրի գլխավոր ճանապարհը:
Երթևեկությունը կաթվածահար է եղել, գյուղացիներն էլ ասում են, որ ճանապարհը փակել են, քանի որ կառավարությունը արգելում է իրենց ձկնորսությամբ զբաղվել:
Ոստիկանները գյուղացիների հետ բանակցություններ են վարում, որպեսզի ճանապարհը բացեն և խնդիրը տեղում քննարկելու համար մեկնեն կամ Գեղարքունիքի մարզպետարան, կամ կառավարություն:
Սակայն բողոքի ցույց մասնակիցները պահանջում են մարզպետին և Շրջակա միջավայրի նախարարին, ասելով, որ մինչև նրանք չգան, ճանապարհը չեն բացի:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: