«Ազատություն». Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ Մինսկում հանդիպել է ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ։ Նրանք Մինսկում էին մասնակցելու 19-րդ համատեղ նիստին։
«Ձեզնից շատ բան է կախված», – ասել է Լուկաշենկոն՝ դիմելով հատուկ ծառայությունների ղեկավարներին․ – «Այո՛, այնտեղ թույլ ենք տվել սխալներ, այո, ինչ-որ տեղ չստացվեց՝ Հայաստանում, Ադրբեջանում, եկեք շտկենք»:
Տեղի ունեցածի համար Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէ, նա «ժառանգել է» ստեղծված իրավիճակը, ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահի գրասենյակը նշում է, որ «Լուկաշենկոն ավելի վաղ կոչ էր արել կողմերին՝ խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով, քննարկվել են փոխադարձ ընդունելի կոնկրետ միջոցներ, սակայն նախնական պայմանավորվածություններն այդպես էլ կյանքի չեն կոչվել, իսկ հիմա հեշտ չէ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար»:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: