«Ազատություն». Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։
Այդ մասին դեկտեմբերի 14-ին ասել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Այս թեման ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի բոլոր քննարկումների մասն է: Մենք ողջունում ենք Թուրքիայի արդյունավետ դերը: Մենք համաձայն ենք Ֆիդանի այն խոսքերի հետ, որ խաղաղությունը հնարավոր է: Միացյալ Նահանգները սատարում է երկու կողմերի ուղիղ բանակցություններին՝ խաղաղության հասնելու համար»,- ասել է Միլլերը:
Ադրբեջանում գտնվող Հաքան Ֆիդանն ասել է, որ հաջորդ շրջանը պետք է դառնա Հարավային Կովկասում կայունության սկիզբը։