Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ հիմքով են ազատ արձակվել ադրբեջանցի ահաբեկիչները. «Հրապարակ»

Դեկտեմբեր 15,2023 10:52

Մինչ այժմ չեն հայտնել, թե կոնկրետ ինչ իրավական ակտով են ՀՀ դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ախունդովին ու 11 տարի ազատազրկման դատապարտված Բաբիրովին բանտից հանել ու հանձնել Ադրբեջանին։

Այս առումով իրավական 3 ճանապարհ կա, մեկը միջազգային կոնվենցիայով է կարգավորվում, ըստ որի՝ ցմահ դատապարտվածին, ով այլ երկրի քաղաքացի է, հանձնում են տվյալ երկրին, որտեղ նա պետք է շարունակի իր պատիժը կրել։

Մյուս ճանապարհն այն է, որ դատարանի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատ են արձակում։

Երրորդը՝ վարչապետի առաջարկությամբ նախագահը ներում է շնորհում:

Արդարադատության նախարարությունից փորձեցինք ճշտել, թե իրենց ենթակա քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող ադրբեջանցիներն ինչ իրավական ակտով ազատվեցին եւ ուղարկվեցին Ադրբեջան` նրանց ներո՞ւմ է շնորհվել: Մեր հարցին չորով պատասխանեցին․ «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությանն ավելացնելու բան չունենք»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031