ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն երեկվա մեծ ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը.
«Մոսկվան չի հրաժարվել Ղարաբաղից, Հայաստանն է այն ճանաչել Ադրբեջանի կազմում: Հայաստանն այդ մասին Մոսկվային չի տեղեկացրել»:
«ՉԻ». Ոնց է երևում, որ Պուտինն ընդհանրապես ծանոթ չէ Հայաստանի ներքաղաքական անցուդարձին ու Ղարաբաղի հարցին:
Էսքան ժամանակ լայաղ չի արել մի հատ ճշտի, որ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչվել է ոչ թե 2023 թվականին, ինչպես ինքն է ասում, այլ 1991-ին… չէ, կներեք, 1992 թվին: Կամ 1994-ին… ըըը, ոնց որ թե 1996-ին: Վայ թե 1997-ին էր, թե 1998-ին: Ավելի ճիշտ՝ 1999-ին, իսկ առավել ստույգ՝ 2007-ին, բայց բացառված չի, որ 2016-ին, հավանաբար 2017-ին:
Կարդացեք նաև
Այ, դրա համար ենք ասում, որ մի քիչ հետևեր Նիկոլ Փաշինյանի, Վահագն Խաչատուրյանի, Ալեն Սիմոնյանի ելույթներին, կյանքում չէր ասի, թե Փաշինյանն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախով հանդերձ: Թե չէ, բանից բեխաբար, քար է շպրտում մեր իշխանությունների բոստանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: