Լրահոս
Օրվա լրահոսը

Բայդենի հնարավոր իմպիչմենտի համար հետաքննություն է մեկնարկում

Դեկտեմբեր 15,2023 10:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ Ներկայացուցիչների տունը արտոնել է նախագահ Ջո Բայդենի դեմ իմպիչմենտի ենթակա հնարավոր գործողությունների հետաքննության մեկնարկը: Բոլոր 221 հանրապետական ներկայացուցիչները կողմ էին, իսկ բոլոր 212 դեմոկրատները՝ դեմ:

Ինչպես օրեր առաջ էինք տեղեկացրել, հանրապետականները կասկածներ ունեն, որ նախագահ Բայդենը ապօրինաբար հարստություն է ձեռք բերել նրա որդու՝ Հանթեր Բայդենի արտասահմանյան բիզնես գործարքների միջոցով:

Մեկնաբանելով բանաձևի ընդունումը՝ Ներկայացուցիչների տան հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնը մատնանշել է, որ սա ընդամենը հետաքննության մեկնարկ է: Նրա խոսքով՝ պետք չէ կանխորոշել հետաքննության արդյունքները: Խոսնակը շեշտել է նաև, որ սա քաղաքական գործընթաց չէ, այլ իրավական:

Սպիտակ տան ղեկավարը՝ արձագանքելով իր դեմ մեկնարկող կոնգրեսական հետաքննությանը, կարծիք է հայտնել, որ «հանրապետականները ոչինչ չեն անում ամերիկացիների կյանքը բարելավելու համար, չեն իրականացնում իրենց առջև դրված հրատապ պարտավորությունները և փոխարենը ժամանակ են վատնում իր դեմ քաղաքական այս անհիմն հնարքի վրա»:

Ջո Բայդենին պաշտոնազրկելու գործնական հնարավորություն գրեթե չկա: Եթե Ներկայացուցիչների տունն, այնուամենայնիվ, որոշի իմպիչմենտ հայտարարել նախագահին, Սենատը, որտեղ դեմոկրատները մեծամասնություն են կազմում, անմեղ կհռչակի Բայդենին՝ կանխելով նրա պաշտոնազրկումը:

Իմպիչմենտի ենթարկված ԱՄՆ երեք նախագահներին Սենատը անմեղ է ճանաչել: Նրանք են Ջոնսոնը՝ 1868-ին, Քլինթոնը՝ 1998-ին և Թրամփը՝ 2019-ին և 2021-ին:

Ներկայում Նախագահ Բայդենի և հանրապետական կոնգրեսականների միջև հակամարտությունը շարունակում է բարդանալ: Հանրապետականներն օրերս արգելափակվեցին Ուկրաինային, Իսրայելին, և անվտանգային այլ հիմնախնդիրներին ավելի քան 110 միլիարդ դոլար հատկացնելու նախագիծը: Ընդդիմադիրները փորձում են ուշադրություն սևեռել Մեքսիկայից ԱՄՆ անօրինական միգրացիայի հոսքի վրա: Մինչդեռ, Սպիտակ տունը հանրապետականներին զգուշացնում է, որ եթե ԱՄՆ-ն չաջակցի Կիևին հակազդել Ռուսաստանի ներխուժմանը, «Նախագահ Պուտինը վտանգի տակ կդնի բոլորի ազատությունը»:

Հանրապետականների ջանքերի շնորհիվ առկախված է մնում նաև ֆինանսական տարվա բյուջեի հարցը:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031