Aravot.am-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 13-ին ոստիկանության ինֆորմացիայի կենտրոն է ուղարկվել ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից սեպտեմբերի 22-ին ՀՀ քր. օր. 330 հոդ. 2-րդ մասի 3-րդ կետի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթը, որ Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը քաղաքական հայացքներով պայմանավորված, սեպտեմբերի 19-ին տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Երևան քաղաքի փողոցներում հավաքված ժողովրդին կոչ է արել առաջնորդվել «Նիկոլո Մաքիավելիի» հանրաճանաչ կարգախոսով՝ «նպատակն արդարացնում է միջոցները», այդ կերպ տարածելով բռնություն գործադրելու հրապարակային կոչեր:
Վարույթի համար հիմք է ծառայել մասնավորապես civic.am–ի համապատասխան հրապարակումը։
Կատարվում է նախաքննություն: