ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտնում է.
«Եկմալյան 1/6 հասցեում գտնվող «Օրրան» բարեգործական կազմակերպության հարևանությամբ կառուցվող հասարակական նշանակության շինության կառուցման հարցով պաշտոնապես դիմել եմ ՀՀ կառավարությանը։
Մասնավորապես, խնդրել եմ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի շրջանակում համապատասխան տեսչական ստուգում ձեռնարկել՝ պարզելու Երևանի քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվության հիմնավորվածությունը, ինչպես նաև տվյալ հասցեի կառուցապատման համապատասխանությունը ՀՀ-ում գործող քաղաքաշինական, տեխնիկական, հակահրդեհային անվտանգության և այլ նորմերին։
Հիշեցնեմ, որ «Օրրանը» բարեսիրական կազմակերպություն է, որը կրթական, մշակութային, հոգեբանական, առողջապահական և սոցիալական ծառայություններ է տրամադրում սոցիալապես անապահով երեխաներին, ճգնաժամային ընտանիքներին, միայնակ մեծահասակներին։ Քաղաքաշինական նորմերի խախտումով կառուցված շինությունը կարող է վտանգել կազմակերպության շահառու երեխաների և տարեցների անվտանգությունը»։
Կարդացեք նաև