Ըստ «Sputnik Արմենիայի»` ՌԴ թվային զարգացման նախարարությունը մեկնաբանություն է տվել ՌԻԱ Նովոստիին, հայտնելով, որ Հայաստանի Հանրապետությունը չի ներկայացրել ռուսական հեռուստաալիքների կողմից միջպետական համաձայնագրի խախտման փաստագրական ապացույցներ:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի արձանագրած խախտումների փաստը ռուսական կողմը ընդունել է, ինչի արդյունքում երկու երկրների միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն։