Լրահոս
Օրվա լրահոսը

Ես սպասում եմ, որ մենք՝ որպես եղբայրներ և քույրեր, մեր երկրների փոխադարձ զարգացման գործում միմյանց կողքին կլինենք. Բոտսվանայի Հանրապետության ԱԳ նախարարը` Միրզոյանին

Դեկտեմբեր 14,2023 22:55

Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բոտսվանայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լեմոգանգ Կվապեի հետ, ով Երևանում է գտնվում մասնակցելու դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը:

Հանդիպման շրջանակներում Հայաստանի և Բոտսվանայի ԱԳ նախարարները ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ հայտարարություն:

Ստորագրման պաշտոնական արարողության ժամանակ Արարատ Միրզոյանը նշեց. «Ուզում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետությանը և Բոտսվանայի Հանրապետությանն այս կարևոր իրադարձության առիթով: Իսկապես, մենք նոր գլուխ ենք բացում մեր հարաբերություններում, եթե շատ ֆորմալ մոտենանք հարցին, մենք հիմնադրում ենք այդ հարաբերությունները՝ առնվազն դիվանագիտական մասը: Եվ լիահույս ենք, որ հետագայում մեր աշխատանքի շնորհիվ և նաև այն արժեքների հիման վրա, որոնք մենք կիսում ենք, զարգացնել մեր համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում՝ սկսած գյուղատնտեսությունից մինչև գիտություն, կրթություն և իհարկե նաև համագործակցություն միջազգային հարթակներում: Կրկին շնորհավորանքներս»:

Բոտսվանայի ԱԳ նախարար Լեմոգանգ Կվապեն նշել է. «Ձերդ գերազանցություն, ես  կիսում եմ նույն հույսը։ Բացի հույսից ես գնահատում եմ ընդհանուր անցյալը: Բայց ամենակարևորը՝ մենք կիսում ենք մեր ժողովրդավարության արժեքները և նաև կիսում ենք զարգացման արժեքները: Այսօրվա մեր հանդիպումը դրա վկայությունն է: Քանի որ մենք ստորագրել ենք համաձայնագիր մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, ես սպասում եմ, որ մենք՝ որպես եղբայրներ և քույրեր, մեր երկրների փոխադարձ զարգացման գործում միմյանց կողքին կլինենք: Մեր երկու երկրներն էլ ելք չունեն դեպի ծով, և երկուսն էլ փոքր պետություններ են թե՛ տնտեսությամբ, թե՛ այլ չափանիշներով։ Մենք ունենք բնակչության գրեթե նույն թվաքանակը Այսպիսով, ես կարծում եմ, որ սա մեզ տալիս է հնարավորություն դառնալ իրական գործընկերներ և ունենալ իրական  գործընկերություն»։

Հանդիպմանը երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են մասնավորապես տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, կրթամշակութային բնագավառներում կապերի ամրապնդման հնարավորությունները՝ այս համատեքստում կարևորելով նաև հետագա իրավապայմանագրային դաշտի ձևավորումը:

Հանդիպման օրակարգում են եղել միջազգային կառույցներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Հայաստանի և Բոտսվանայի ԱԳ նախարարների ուշադրության կենտրոնում են եղել նաև տարածաշրջանային հարցերը: Անդրադարձ է կատարվել տրանսպորտային և տնտեսական փոխկապակցվածության զարգացմանն ուղղված նախագծերի, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031