Լրահոս
Օրվա լրահոսը

Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան

Դեկտեմբեր 14,2023 21:21

Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային քաղաքական լուծմանը՝ հիմնված Հելսինկյան սկզբունքների վրա և խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման հետագա կոնկրետ միջոցառումները։ «Նոյյան Տապան»-ի համար այս հայտարարությունը մեկնաբանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։

Գերիների փոխանակման համատեղ որոշումը ողջունում են և կողջունեն դեռեւս  շատ պետություններ։ Կանադայի արտգործնախարարության հրապարակած հայտարարությունը սակայն ունի կարեւոր առանցք՝ ինչպես դուք եք նշում։

Նախ՝ պարզ տեքստով ասվում է, որ Արցախի բանակցային գործընթացը շարունակվելու է և դրան աջակցում է Օթավան, ինչը ենթադրում է, որ չեն համարում, որ արցախյան հիմնահարցը փակվել է։

Ավելին այստեղ արվել է կարևորագույն հղում՝ Հելսինկյան եզրափակիչ  ակտի սկզբունքներին, որոնց հիման վրա էլ ընթանում էին բանակցությունները։ Նման դիրքորոշումով Կանադան շրջում է Բաքվի մարտավարությունը ոչ միայն հարցը չփակելու, այլ նաև ԵԱՀԿ-ի շրջանակներում բանակցությունները վերսկսելու առումներով։

Արձանագրենք, որ հելսինկյան ակտի հիմնարար սկզբունքներից 8-րդը խոսում է ժողովրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի մասին։ Արժի նշել որ վերջերս Կանադայի արտգործ նախարարը ժամանել էր Երևան  ներկա լինելու համար ՀՀ-ում Կանադայի դեսպանության բացմանը։ Նրան նախորդել ու հաջորդել էին Կանադայում ՀՀ դեսպանի և Հայ Դատի Կանադայի հանձնախմբի հերթական հանդիպումները արտգործ նախարարի հետ։

«Կանադայի այս հայտարարությունը չպետք է անարձագանք թողել։ Սա կարող է հիմք ծառայել հայկական կողմի բանակցային նոր ռազմավարության», եզրափակեց Շահան Գանտահարյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031