Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 16-ին՝ շաբաթ օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Գյումրիում տեղի կունենա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը։
ՔՊ-ականներից տեղեկացանք, որ վաղվանից հանրապետության տարբեր վայրերից Գյումրի կժամանեն ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, մարզպետներ, որոնք կտեղավորվեն, մի քիչ կվայելեն զբոսաշրջային քաղաքի վերածված Գյումրին, մյուս օրը կմասնակցեն ժողովի։
Ժողովը տեղի ունենալու է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտակայքում գտնվող «Կում կումա» ռեստորանային համալիրում, որտեղ և կլինի ճաշկերույթը։
Տեղեկություններ են շրջանառվում, որ վաղվանից Գյումրիում հյուրընկալվող ՔՊ-ականները կմնան քաղաքի սրտում՝ «Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող հյուրանոցներում, հատկապես Աբովյան կամ որ գյումրեցի շրջանակում առավել հայտնի է՝ Ալեքսանդրովսի ճեմափողոցի վրա գտնվող ամենաշքեղ հյուրանոցներից մեկում՝ Grand Hotel Gymri by Apicot, որը պատկանում է մեծահարուստ գործարար,«Կիլիկիա» գարեջրի գործարանի տնօրեն Աշոտ Բաղդասարյանին։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Տիգրան Գասաբյանի