Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեի և Իտալիայի եկամուտների գործակալության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Դեկտեմբեր 14,2023 20:33

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի հրավերով Հայաստան է ժամանել Իտալիայի Հանրապետության եկամուտների գործակալության պատվիրակությունը՝ գործակալության նախագահի տեղակալ Պաոլո Վալերիո Բարբանտինիի գլխավորությամբ։

Դեկտեմբերի 14-ին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, հյուրընկալելով Իտալիայի պատվիրակության ներկայացուցիչներին, կարևորել է երկու երկրների հարկային մարմինների միջև արդեն իսկ կայացած արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (UNDP) և Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության «Հարկային տեսուչներն առանց սահմանների» (TIWB-Tax Inspectors without borders) նախաձեռնության շրջանակում համատեղ ծրագրերի հաջող իրականացումը։

Պաոլո Վալերիո Բարբանտինին, անդրադառնալով հարկային մարմինների միջև հաստատված գործընկերային հարաբերություններին, ընդգծել է դրանց արդյունավետությունը՝ կարևորելով փորձի և լավագույն լուծումների փոխանակման հնարավորությունները։

Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու մարմինների միջև արդեն իսկ գոյություն ունեցող արդյունավետ համագործակցության շրջանակն ընդլայնելու հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առկա տրանսֆերային ստուգումների և նախնական գնագոյացման պայմանավորվածության (Advanced Pricing Agreement) շրջանակից բացի, համագործակցությունը կներառի նաև հարկային վարչարարության ընթացքում մեքենայացված ուսուցման և արհեստական բանականության գործիքների կիրառման կարողությունների զարգացումը։

Հաշվի առնելով կողմերի՝ հարկային ոլորտում փոխգործակցության խորացման պատրաստակամությունը՝ Պետական եկամուտների կոմիտեի և Իտալիայի եկամուտների գործակալության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որով արձանագրվել է նշված շրջանակում հետագա աշխատանքների իրականացումը։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել  իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները և ապահովել համագործակցության շարունակական ընթացքը։

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031