«Ազատություն». «Կարճ կպատասխանեմ՝ ես համաձայն չեմ Հայաստանի արտգործնախարարի հետ»,- այսօր՝ թուրք գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Ավելին, Ջեյհուն Բայրամովը պնդել է, թե ադրբեջանական զորքն այս պահին էլ կանգնած է իր տարածքում, փաստացի հերքելով Հայաստանից տարածքներ գրավելու մասին՝ Երևանից հնչող հայտարարությունները։
«Հայ-ադրբեջանական սահմանը դելիմիտացված չէ, դա բավականին բարդ հարց է։ Եթե զորքերը հետ քաշվեն՝ առանց ամբողջական համաձայնության, ով կարող է երաշխավորել, որ որ կողմերից մեկը կրկին դիրքեր չի գրավի»,- ասել է Բայրամովը։
Խոսելով Ադրբեջանի հետ քննարկվող վստահության ապահովման նոր քայլերից՝ երեկ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե Երևանը հույս ունի՝ Բաքվի հետ համաձայնության գալ նաև հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հետքաշման հարցում։ «Մենք կարծում ենք, որ զորքերի հետքաշումն իսկապես դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել հնարավոր նոր էսկալացիաները»,- ասել էր Միրզոյանը։
Կարդացեք նաև