«Մեզ հետ ոչ ոք չի պատրաստվում խաղաղության պայմանագիր կնքել։ Զորքը հետ քաշելը հանցագործություն է, չկրակելը հանցագործություն է»,-այսօր հայտարարել է Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը՝ տեսակապով պատասխանելով լրագրողների հարցերին։
Նրա ձեւակերպմամբ, պատերազմը դեռ չի ավարտվել, ուստի պետք է դիմադրել եւ պայքարել. «Եթե հայկական կողմը զորքը հետ քաշեց՝ կարող ենք կորցնել Հայաստանը, ինչպես կորցրինք Արցախը»:
Ինչ վերաբերվում է իր՝ քաղաքականություն մտնելուն եւ «Համահայկական ճակատ» շարժումը ստեղծելուն, այդ մասին էլ նշեց. «Ես չէի մտածում, որ երբևէ կմտնեմ քաղաքականություն, բայց իմ համբերության բաժակը լցվեց, երբ Արցախն առանց որևէ կրակոցի հանձնեցին»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ