Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բաքվում հայտարարել է․
📌«Մշտապես ասել ենք, որ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության հաստատման համար պատմական հնարավորություն է ի հայտ եկել։ Հավատում ենք, որ այն փուլում, որին հասել ենք այսօր, այդ հնարավորությունը էլ ավելի շատ է ամրապնդվել և արդեն չպետք է բաց թողնվի։ Դրա համար գոհունակությամբ ենք ընդունում Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության և սահմանի որոշման պայմանագրերի դրական ընթացքը»։
📌«Հրվ․ Կովկասը, որտեղ գերիշխում են խաղաղությունն ու անդորրը, ի շահ բոլոր խաղացողների է։ Այդ իսկ պատճառով բոլոր կողմերը պետք է ջանք գործադրեն խաղաղության և կարգավորման մթնոլորտի ձևավորման համար։ Ցավոք, Արևմուտքում կազմակերպված հայկական սփյուռքը շահագործում է այն բարդ պայմանները, որոնցում գտնվում է Հայաստանի ժողովուրդը։ Փորձում է Ադրբեջանի դեմ հրահրել որոշ երկրների։ Դրանցով զբաղվելու փոխարեն, ավելի լավ կլինի, որ էներգիա ծախսեն այնպիսի մթնոլորտի ձևավորման համար, որում Հայաստանի ժողովուրդը նորմալ հարաբերություններ կհաստատի հարևանների հետ»։
📌«Ողջունում ենք վերջերս կայացված այն որոշումը, ըստ որի Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահությունը մեծացնող մի շարք քայլեր են արվելու։ Ցանկանում ենք, որ նման քայլերը շարունակվեն և բացեն դեպի համապարփակ խաղաղության պայմանագիրը գնացող ճանապարհը»։
Կարդացեք նաև
📌«Մշտապես ասում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև գործընթացում ապահովվելիք առաջընթացը դրական է արտացոլվելու նաև Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի վրա։ Առավել, քան երբևէ մոտ ենք տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը։ Այս հնարավորության լավագույնս գնահատման համար եղբայր Ադրբեջանի հետ սերտ համակարգումն անխափան շարունակելու ենք»։
Region Monitor