«Ազատություն». Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի բոլոր անդամներին ուղարկվել է համատեղ հրավեր Հայաստանի արտգործնախարարի և ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի կողմից, Ադրբեջանական կողմը մասնակցության հրավերին չի արձագանքել, «Ազատության» հարցին ի պատասխան, պարզաբանել է արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Բադալյանը նշել է, որ այն ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում երբևէ կազմակերպված ամենախոշոր միջոցառումներից է, մասնակցում են 30-ից ավելի օտարերկրյա պատվիրակություններ, որոնց թվում են՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող և տարանցիկ երկրների ներկայացուցիչներ, տարածաշրջանի և Հայաստանի հարևան երկրների ներկայացուցիչներ:
Սիրանույշ Գեւորգյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: