«Եթե խոսում ենք ընդհանուր գնաճի մասին, ապա նոյեմբեր ամսվա գնաճը կազմել է մինուս կես տոկոս, այսինքն՝ գներն իջել են կես տոկոսով»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նշենք, որ մասնագետների գնահատականով՝ Հայաստանում բենզինի գները ռեկորդային բարձր են։
Քերոբյանը չպատասխանեց հարցին, թե հեղուկ գազի եւ բենզինի գները կիջնե՞ն։ Նա ասաց, որ այս հարցի հասցեատերը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ու Կենտրոնական բանկն են։
Հարցին, թե հեղուկ գազի ներկրման ոլորտում խնդիրներ կա՞ն, Քերոբյանը պատասխանեց․ «Ես գիտեմ, որ ներկրումների մասով այս պահին լուրջ խնդիրներ չկան։ Կային, լուծել ենք այդ խնդիրները։ Իհարկե, հեղուկ գազ մտնում է երկիր, եթե չմտներ, խնդիր կլիներ։ Կարող է ինչ-որ մի պահի ինչ-որ ճանապարհ փակ է եղել, բայց գլոբալ լուրջ խնդիր գոյություն չունի»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ