2023 թ․ դեկտեմբերի 11-ին Պորդենոնեի Վերդիի թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բացառիկ համերգը Ֆրիուլի Վենեցիա Ջուլիայի համար՝ նվիրված լեռների համաշխարհային օրվան։
Համերգը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության, Իտալիայի զբոսաշրջության նախարարության, ՀՀ դեսպանության, Պորդենոնեի քաղաքապետարանի և Վենետիկի հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի միջև համագործակցությամբ:
Համերգի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Իտալիայի խորհրդարանի հետ կապերի հարցերով նախարար Լուկա Չիրիանին, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, Ֆրիուլի Վենեցիա Ջուլիայի Իտալական Ալպիական ակումբի (CAI, Club Alpino Italia) փոխնախագահ Անտոնյակոմի Էլվիոն, Պորդենոնեի թատրոնի Վերդիի տնօրենների խորհրդի նախագահ Ջովանի Լեսիոն։
Կարդացեք նաև
ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆ դիրիժոր
ԱՆՈՒՇ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ջութակ
Ծրագրում՝
«Արարատից Ալպեր»
Ջան Ֆրանչեսկո Մալիպիերո, Հայաստան
Արամ Խաչատրյան, Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար
Ռիչարդ Շտրաուս, Ալպիական սիմֆոնիա
ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ