Ermenihaber.am – Ադրբեջանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման վերաբերյալ թուրքական իշխանական լրատվամիջոցը մանրամասներ չի հաղորդում։
Նշվել է, որ Ֆիդանը հանդիպելու է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո կողմերը մամուլի ասուլիս կտան։
Թուրքական աղբյուրը նշել է, որ Ադրբեջանում գտնվող Ֆիդանի օրակարգում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը, 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև այն կետերը, որոնց շուրջ կողմերը բանակցում են։