Երեկ հայրենադարձված 32 գերիների մի մասն արդեն հարցաքննվում է, նրանք, հիմնականում, տուժողի դատավարական կարգավիճակ ունեն։
Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ վերադարձած գերիների հիմնական մասը 2020թ. ագրեսիվ պատերազմին վերաբերող վարույթով ունեն տուժողի կարգավիճակ։
«Մի քանիսը պատերազմից հետո շփման գծի տարբեր հատվածներում տեղի ունեցած գերեվարումների դեպքերով քննվող վարույթներով են անցնում որպես տուժող։ Բոլորի հետ անհրաժեշտ քննչական գործողություններն էլ իրականացվելու են համապատասխան վարույթներով»,- նշեց Աբրահամյանը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում