Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խաղաղության խաչմերուկներ կառուցողներն անգամ ԱՄՆ դրոշների օգնությամբ չկարողացան ապահովել Երևանից կես ժամ հեռավորության վրա գտնվող Երասխում մետաղաձուլական գործարանի կառուցումը․ Տաթևիկ Հայրապետյան

Դեկտեմբեր 14,2023 14:26

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Երասխի մետալուրգիական գործարանը, որը կառուցվում էր սահմանին շատ մոտ ու հունիսից պարբերաբար ադրբեջանական կրակի տակ էր, կառավարության դեկտեմբերի 14-ի որոշմամբ կտեղափոխվի։ Գործարանը կկառուցվի Արարատի մարզի Արարատ գյուղում։

Այսպիսով, խաղաղության խաչմերուկներ կառուցողները, Թուրքիայի, Ադրբեջանի հետ առևտրի քարոզիչները անգամ ԱՄՆ դրոշների օգնությամբ չկարողացան ապահովել Երևանից կես ժամ հեռավորության վրա գտնվող Երասխում մետաղաձուլական գործարանի կառուցումը։ Բա դա 29,800ի մեջ է, ինչու՞մն է խնդիրը։

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին, որտեղ գերակա կլինի Ադրբեջանի կամքը, ոչ թե Հայաստանի պետական շահը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031