Ադրբեջանից վերադարձած հայ ռազմագերիները երեկ նախնական բուժզննում են անցել, քաղաքացիական բժշկական կենտրոններ տեղափոխված անձինք չկան, քանի որ դրա կարիքը չի եղել։ Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Բոլորի կարիքները գնահատվել են, ինչ հետազոտությունների անհրաժեշտություն եղել է, դրանք իրականացվել են Մուրացան հոսպիտալում»,- ասաց նախարարը։
Հարցին, թե հետագայում բուժզննում անցնելու անհրաժեշտություն կլինի՞, նախարարը պատասխանեց, որ դեռ նման անհրաժեշտություն չկա։
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանը ՀՀ-ին է վերադարձրել 2020-2023 թվականներին գերեվարված 32 հայ զինծառայողների։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ