Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետությունը իմ երկիրն է, ու ոչ ոք չի կարող էնպես անի, որ ես չվերադառնամ, ոչ ոք՝ ամենամեծ ցանկությամբ անգամ․ MediaHub

Դեկտեմբեր 14,2023 13:12

MediaHub-ը բացառիկ հարցազրույց է արել 2018 թվականի իշխանափոխությունից հետո Մոսկվայում բնակվող Հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի հետ, որի նկատմամբ Հայաստանի իրավապահները քրեական գործ են հարուցել և հետախուզում հայտարարել։

-Պարո՛ն Պողոսյան, վերջերս ռուսական տելեգրամյան ալիքները գրեցին, որ ՌԴ պետավտոտեսուչները Մոսկվայում կանգնեցրել են Ձեր մեքենան, ստուգել փաստաթղթերը, որից հետո ձերբակալել են Ձեզ։ Ի՞նչ կասեք այս մասով։

-Ուրեմն, ինձ հետ կապված տեղեկությունների 99 տոկոսը հիմարություն է, էն մի տոկոսն էլ ինչ-որ ենթադրություն է։ Այսինքն՝ կարող է ինչ-որ մարդիկ շատ ցանկություններ ունեն, և էդ ցանկությունների շրջանակում իրենց մտքերն են արտահայտում։ Բայց էդքանով է եզրափակվում ամեն ինչ։ Ձերբակալման խնդիր չկա, որովհետև նման խնդիրը վերացել է դեռևս 2019 թվականին։

-Այսինքն՝ կանգնեցրել են Ձեր մեքենան, փաստաթղթերը ստուգել են ու չե՞ն ձսրբակալել։

-Ոչ էլ կանգնեցրել ստուգել են, էդ ամեն ինչը հեքիաթներ են։ Ոչինչ չի եղել, ընդհանրապես ոչինչ չի եղել։

-Հայաստանի իրավապահների կողմից Ձեր նկատմամբ հայտարարված հետախուզման փաստը ինչպե՞ս եք գնահատում։

-Դու նորմալ տղա ես, ո՞նց ես գնահատում՝ ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում 2018 թվականից հետո։

-Իսկ Դուք Հայաստան վերադառնալու ցանկություն ունե՞ք, և ի՞նչը Ձեզ ստիպեց երկրից հեռանալ ու չվերադառնալ։

-Իսկ ո՞վ է ասում՝ ես չեմ վերադառնալու, ես նման հայտարարությո՞ւն եմ արել․ մոտ ժամանակներս լիքը բան կլսեք։ Համենայնդեպս, Հայաստանի Հանրապետությունը իմ երկիրն է, ու ոչ ոք չի կարող էնպես անի, որ ես չվերադառնամ, ոչ ոք՝ ամենամեծ ցանկությամբ անգամ։ Պարզապես էսօր անվտանգ չի ինձ համար էդտեղ, դրա համար ես էդտեղ չեմ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031