Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով նախատեսում եմ օրենսդրական փոփոխությունների գործընթաց սկսել. Ռուստամ Բաքոյան

Դեկտեմբեր 14,2023 12:24

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ֆեյսբուքյան գրառումը

Նախատեսում եմ օրենսդրական փոփոխությունների գործընթաց սկսել ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով։ Հաշվի առնելով, որ Խորհրդարանում հանդիսանում եմ եզդի համայնքի ներկայացուցիչ, ստանում եմ ահազանգեր հատկապես եզդիների շրջանում վաղ տարիքում ամուսնության դեպքերի վերաբերյալ։ Հարկ եմ համարում արձանագրել, որ խնդիրը համատարած բնույթ է կրում՝ վաղամուսնության բազմաթիվ դեպքեր կան նաև հայերի շրջանում։

ՀՀ գործող օրենսդրության համաձայն ամուսնության տարիքը 18 տարեկանն է։ Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:

Հաշվի առնելով, որ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտներից է նաև երեխայի իրավունքները և ազգային փոքրամասնությունները, կարևորելով յուրաքանչյուրի կրթության, առողջության պահպանության իրավունքը, հիմք ընդունելով նաև ամուսնանալու ազատությունը՝ սույն թվականի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Ազգային ժողովի 334 սրահում կազմակերպում եմ քննարկում իրավասու օղակների, եզդի համայնքի ներկայացուցիչների, ոլորտային հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031