2024թ. Ալավերդի համայնքը կստանա հավելյալ 608 մլն դրամ դոտացիա (նախորդ տարվա 1 մլրդ 323 մլն-ի փոխարեն` 1 մլրդ 931 մլն դրամ)։ Հնարավոր շահարկումները բացառելու համար նշեմ, որ Ազգային ժողովի` ֆինանսական համահարթեցման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելուց հետո ՀՀ 71 համայնքից ավելացել է 70-ի (բացառությամբ Երևանի) դոտացիոն ֆոնդը։ Նշված հավելյալ 608 մլն դրամով համայնքը կառավարության հետ կիրականացնի նվազագույնը 1.3 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր։
Եվս 200 մլն դրամ համայնքը կստանա ռոյալթիների մասհանումներից։ ԱԺ` համապատասխան կարգավորում ընդունելուց հետո ռոյալթիներից մասհանումներ ստանում են բոլոր այն համայնքները, որտեղ գործում են հանքարդյունաբերական ձեռնարկություններ։
Այսպիսով` միայն դոտացիայի ավելացված մասի և ռոյալթիների մասհանումներից ստացված միջոցներով Ալավերդի համայնքը 2024-ին շուրջ 1.5 մլրդ դրամի հավելյալ ծրագրեր կիրականացնի` չհաշված այն միջոցները, որ կային բյուջեում»։
Արեն Մկրտչյան
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
Լուսանկարը՝ Վիքիպեդիայից