Սահմանադրական դատարանը հրաժարվում է քննել ԱԺ ընդդիմության դիմումները։ Վերջինն «ԱԺ կանոնակարգ» օրենքի հետ է կապված` ընդդիմությունը զրկված է ԱԺ մշտական հանձնաժողովների՝ Դոնթի բանաձեւով իրենց հասանելիք նախագահների պաշտոնները ղեկավարելու իրավունքից։ ՍԴ-ն որոշել է հետաձգել քննությունը՝ «ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից»։ Առհասարակ, ՍԴ այս կազմն անթաքույց ծառայում է իշխանություններին: Մենք զրուցել ենք ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ:
– Ինչո՞ւ է ՍԴ–ն հրաժարվում քննել ընդդիմության դիմումները:
– Այդպիսի բան չկա, որ ՍԴ-ն հրաժարվի դիմումներ քննել, ՍԴ-ն դիմումի քննությունը մերժելու մասին որոշում չի կայացրել` կախված սուբյեկտից: Եթե չափանիշները բավարարված չեն, անկախ սուբյեկտից, լինի դա հանրային իշխանության մարմին, թե ԱԺ-ի 1,5-րդի կողմից ներկայացված, որոշումները պայմանավորված չեն սուբյեկտի անձով կամ կարգավիճակով: Պայմանավորված են ընդունելիության պահանջներին համապատասխա՞ն, թե՞ ոչ, եթե չեն համապատասխանում` անկախ սուբյեկտից, դիմումները ենթակա չեն քննության:
– Ոչ, տպավորություն է, որ հակաիշխանական դիմումները չեն քննվում, կողմնապահությո՞ւն է անում ՍԴ–ն:
Կարդացեք նաև
– Ոչ մի կողմնապահություն չկա: Ես չեմ կիսում այդ տեսակետը:
– Այսինքն` Դուք բացառո՞ւմ եք, որ իշխանություններն ազդեցություն ունեն ՍԴ–ի վրա:
– Դա հակաքարոզ է Սահմանադրական դատարանի դեմ: Բոլոր ընդունելի սահմաններն անցնող դատարկ հակաքարոզ:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: