Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավունք չունենք ժողովրդի հանրաքվեով ստեղծված Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքն առաջ չտանել. Դավիթ Գալստյան. «168 ժամ»

Դեկտեմբեր 14,2023 11:04

Արցախի Հանրապետության խորհրդարանը կոչված է՝ ներկայացնելու արցախահայության շահերը։ Մեր վերջին հայտարարությունը գուցե մի քիչ ուշացած էր, բայց հստակ ընդգծեց, որ, այո, մենք մեր ժողովրդի իրավունքներին տեր ենք։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Արցախի Հանրապետություն ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

Նրա բնորոշմամբ, եթե Արցախի հարցը որևէ մեկի հետ պետք է քննարկվի, ապա դա արցախահայությունն է և Արցախի ԱԺ-ն, որն օժտված է արցախահայության մանդատով։

«Արցախահայությունն ինքնորոշվել է 1991 թվականին հանրաքվեով, մենք մեր ձայնը բարձրացրել ենք, մեր խնդիրն ինքնորոշման իրավունքը միջազգային հարթակներում ճանաչելի դարձնելն է։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հայտարարություններին, որ Արցախի հարցը լուծել է, ապա կար ժամանակ, երբ նույն Ադրբեջանն իր հանրությանն ասում էր, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Ելնելով իրավիճակից՝ այս կամ այն երկրի իշխանության տեսակետից կարելի է ասել, որ շատ ու շատ տարբեր ժամանակներում տարբեր մոտեցումներ են լինում։ Հետևաբար, մենք ուղղակի իրավունք չունենք ժողովրդի հանրաքվեով ստեղծված Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքն առաջ չտանենք»,- ասաց Դավիթ Գալստյանը։

Ըստ պատգամավորի, Արցախի ԱԺ փակ նիստ իրականացնելը չպետք է որևէ մեկի համար զարմանալի լինի, քանի որ այն բնականոն գործընթաց է, որը պարտավոր է կատարել Արցախի ԱԺ-ն։

«Ոչ միայն ՀՀ իշխանությունը, այլև Ադրբեջանն է հայտարարում, որ չպետք է գործեն Արցախի պետական ինստիտուտները։ Եթե այսօր ՀՀ իշխանությունն ասում ու գործում է այնպես, ինչպես Ադրբեջանն է թելադրում, հենց սա՛ թելադրում է, որ նրանք նույն Ադրբեջանի քաղաքականությունն են վարում, չկա ազգային շահ։

Որևէ անձ, ուժ չի կարող ժողովրդի կողմից լիազորված անձանց աշխատանքները խոչընդոտել կամ այն համարել վտանգավոր։ Նրանք որևէ կերպ չեն կարողանում բացատրել, թե դա ինչ վտանգ է։ Հայաստանն ավելի շատ վտանգված է վերջին երեք տարիներին, և այդ վտանգները գալիս են նրանից, որ Արցախը չունի պաշտպանական գիծ, և մենք հայրենազրկվել ենք»,- շեշտեց Դավիթ Գալստյանը։

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031