Լրահոս
Օրվա լրահոսը

Գործ ունենք մի ունիկալ երևույթի հետ, որը թերևս ճիշտ կլինի բնորոշել որպես ստապետություն. «Փաստ»

Դեկտեմբեր 14,2023 10:59

Ամբողջացնելով գրեթե ամենօրյա ռեժիմով վերջին 5 և ավելի տարիներին փաշինյանական իշխանության ու անձամբ Փաշինյանի կողմից հանրությանը ներկայացվող ստերը, կեղծիքներն ու խեղաթյուրումները՝ թույլ տանք մեզ նկատել, որ ըստ էության, գործ ունենք մի ունիկալ երևույթի հետ, որը թերևս ճիշտ կլինի բնորոշել որպես ստապետություն, եթե կուզեք՝ կեղծակրատիա կամ ֆալշակրատիա:

1.Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսի 1-ին դեռևս վարչապետ չէր, վարչապետի թեկնածու էր, և միայն մեկ շաբաթ անց պիտի կատարվեր նրա երազանքը, որ Արցախի կործանման ու Հայաստանի շարունակական տապալումների մեկնարկն էր:

Եվ ահա, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին պատգամավոր Արման Սաղաթելյանը շատ հստակ հարց է տալիս՝ հղում անելով Նիկոլ Փաշինյանի՝ դեռևս 2001 թվականին, իրեն (իր ընտանիքին) պատկանող թերթում նրա ստորագրությամբ հրապարակված մի հոդվածի: Նիկոլ Փաշինյանն անմիջապես արձագանքում է, թե պատգամավոր Սաղաթելյանի հայտարարությունը դեզինֆորմացիա է, կեղծիք է, թե ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, նման հոդված չի գրել:

Պատգամավոր Արման Սաղաթելյանը 2018թ. մայիսի 1-ի ԱԺ նիստում՝ Փաշինյանի այդ «հերքող» հայտարարությունից շատ կարճ ժամանակ անց, խորհրդարանին ու հանրությանը ներկայացրեց «Հայկական ժամանակի» 2001 թվականին լույս տեսած թերթի կոնկրետ օրինակը, որի երկրորդ էջում «Նիկոլ Փաշինյան» ստորագրությամբ զետեղված էր խնդրո առարկա հրապարակումը: 2001 թվականին Նիկոլ Փաշինյանը մասնավորապես գրել է. «…Ես չեմ ընդունում այդ տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձվեն Ադրբեջանին»:

Նկատենք. «Ադրբեջանին վերադարձնելու» պահով Նիկոլ Փաշինյանը ինչ ցանկանում էր, այն էլ իրականացրեց իր հոդվածի հրապարակումից շուրջ երկու տասնամյակ անց: Բայց «սուխոյ ատկազ» էր գալիս, թե նման բան է գրվել: Ու չնայած նրա բացահայտ սուտը տեղում իսկ բռնվեց, դրանից ընդամենը 1 շաբաթ անց նա արդեն ՀՀ վարչապետի պաշտոնում էր:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031