Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիների վերադարձի հարցը չի կարող լինել երկու պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորման նախապայման. Սարգիս Խանդանյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 14,2023 10:46

Հարցազրույց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հետ

Ադրբեջանի հետ ուղիղ, առանց միջնորդների, դեմ առ դեմ բանակցությունները խորհրդարանական ընդդիմությունը վտանգավոր է համարում։ Օրինակ, Արթուր Խաչատրյանը կարծում է, որ ուժեղի ու թույլի միջեւ բանակցություններ չեն լինում, լինում է ուղղակի պարտադրանք։ Արդյո՞ք Հայաստանը բավականաչափ ուժեղ է Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելու համար։ 

– Հարցը վերաբերում էր կոնկրետ հումանիտար խնդրին, եւ հնարավորություն է եղել ուղիղ բանակցությունների միջոցով այդ հումանիտար հարցի հանգուցալուծումը ստանալու։ Սա շատ զգայուն թեմա է։ Արդեն 3 տարի մեզ հարցադրումներ են անում` թե՛ ընդդիմադիրները, թե՛ գերիների հարազատները, թե ինչու գերիների հարցը չի լուծվում։ Հայաստանը տեսավ, որ կարող է ուղիղ բանակցելու միջոցով լուծման գալ, գնաց այդ քայլին։

Ադրբեջանի համար խաղաղության հասնելու կարեւոր պայման է 150 հազար ադրբեջանցիների վերադարձը Հայաստանի այն տարածքներ, որտեղ Խորհրդային Միության ժամանակ ապրել են ադրբեջանցիները։ Այս պահանջը կա՞ խաղաղության պայմանագրի օրակարգում:

– Այս հարցը չի կարող լինել բանակցությունների օրակարգում, որովհետեւ դա շատ վիճելի հարց է։ Ամեն օր ադրբեջանցի ինչ-որ մի պաշտոնյա մի թիվ է հրապարակում եւ ասում, որ այսքան մարդ պիտի գնա Հայաստանում ապրի։ Դա գուցե մի հարց է, որին անհրաժեշտ է անդրադառնալ ապագայում, բայց, բնականաբար, դա չի կարող լինել երկու պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորման նախապայման։ Մենք չենք մտնում այդ խոսակցության մեջ, հակառակ դեպքում կարող ենք շատ հստակ խոսել Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից եւ ադրբեջանական մյուս բնակավայրերից բռնագաղթած մեր հայրենակիցների խնդիրների մասին։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031