Կոնֆլիկտաբան, բանակցային գործի մասնագետ, ԱՄՆ CM & Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը հարցին՝ երկխոսության ընթացքում որևէ փուլում ու կետում կարո՞ղ է արծարծվել Արցախի ու արցախահայության հարցը, թե՞ Հայաստանի ու Ադրբեջանի օրվա իշխանություններն այդ հարցը փակված են համարում, պատասխանեց, որ Ալիևն ուզում է հավատալ, որ այդ թեման փակ է, և ինքն այդ վստահության համար ասում է, որ՝ «Հայաստանը պետք է խոստումներ տա, որ ռևանշ չի լինելու»։
«Ալիևն էլ է հասկանում, որ եթե խոսում է ռևանշից, ապա հասկանում է, որ այդ ռևանշը հնարավոր է։ Ինչ վերաբերում է պարոն Փաշինյանին, ապա նա պատրաստ է տալ բոլոր երդումները, որ ոչ մի ռևանշ չի լինելու։ Խնդիրն այն է, որ ներսում իրեն դժվար է լինելու, ներսում բանակցելու խնդիր միշտ ունեցել է և ունենալու է։ Ներսում բանակցել ու հայությանը համոզել, որ սա ճիշտ է՝ խնդիր է։ Ինքը դեռ ձևը չի գտել փաթեթավորել ու ներկայացնել, թե սա է ճիշտը։ Փորձելու են երկուստեք ցույց տան, համոզեն, թե, այո՛, մենք գնում ենք խաղաղության, նույնիսկ տնտեսական դիվիդենտներ կլինեն այդ համագործակցությունից, որպեսզի ներսում էլ համոզեն, որ պետք է հրաժարվել ոչ միայն Արցախից, այլև հայկական խնդիրներից, որոնք առաջացել են 20-րդ դարի սկզբից՝ Հայոց ցեղասպանությունից։
Ըստ Նիկոլ Փաշինյանի, այս ամենից մենք պետք է հրաժարվենք, նա բացեիբաց ասում է այդ մասին, ես չգիտեմ, թե ինչու շատերի մոտ այնպիսի տպավորություն է, որ դա չի արվել ու չի ասվում։ Նրանք դա անում են, բայց երբ տեսնում են, որ ընդդիմության կամ բնակչության կողմից բացասական արձագանք են ստանում՝ մեկ քայլ հետ են գնում։
Դասագրքերում գրեցին ամեն ինչ, տեսան, որ աղմուկը բացասական է՝ մեկ քայլ հետ արեցին, սակայն սա չի նշանակում, որ իրենց նպատակներից հրաժարվեցին։ Նրանք այսպես են տեսնում երկրի ապագան, հայ տեսակի պահպանումն այս տարածքում։ Եթե չլինի այլընտրանքային ու համոզիչ նարատիվ, որ հնարավոր է այլ ձևով պահել մեր պատմությունը, հիշողությունը, մենք ոչ միայն տարածքներ ենք թողել Ադրբեջանում ու Թուրքիայում, այլև թողել ենք հողեր, որտեղից հայկական ծագումնաբանությունն է։ Ինքը ուզում է, որ մենք դրանից հրաժարվենք, նոր պատմություն գրեն, ինքն այդ ճանապարհին է, որպեսզի ամեն ինչ ընդունելի լինի թուրքական աշխարհի համար»,- եզրափակեց Արթուր Մարտիրոսյանը։
Կարդացեք նաև
Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում