«Ազատություն» ռ/կ. Ադրբեջանն ընդունել է արտգործնախարարների մակարդակով Վաշինգտոնում հունվար ամսին հանդիպում անցկացնելու Միացյալ Նահանգների հրավերը, Հանրային ՀԸ եթերում հայտնեց հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Այս պահին այդ մասին տեղեկատվություն ունենք, Բրյուսելի մասով աշխատանքները երբեք չեն էլ դադարել, իրենք շարունակում են աշխատանք տանել, որ Բրյուսելում տեղի ունենա հանդիպում», – նշեց նա։
Մարուքյանի խոսքով՝ չկա վերջնականացրած խաղաղության պայմանագրի նախագիծ, որը պատրաստ կլինի ստորագրման. – «Հույսն այն է, որ հունվարին սպասվող արտգործնախարարների մակարդակով հանդիպմանը, որին Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը, պետք է որ մենք հասնենք նրան, որ պայմանագրի տեքստը վերջնականացվի», – հավելեց նա։