Քաթարի մայրաքաղաքում ընթացող ծանրամարտի օլիմպիական վարկանիշային կարգավիճակ ունեցող Գրան Պրի մրցաշարում Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը 87 կգ քաշային կարգում երկամարտում արձանագրեց 232 կգ եւ նվաճեց չեմպիոնի կոչումը՝ միեւնույն ժամանակ արժանանալով նաեւ երկու փոքր արծաթի պոկում եւ հրում վարժություններում։
Տաթեւ Հակոբյանը նույն քաշային կարգում փոքր ոսկե մեդալ նվաճեց հրում վարժությունում՝ 107 կգ, բրոնզ վերցրեց հրումում՝ 123 կգ եւ երկամարտի 230 կգ արդյունքով դարձավ երրորդ մրցանակակիր։
Կարդացեք նաև
Անցած երեք օրերին մեր ծանրորդները Դոհայի մրցահարթակում տարբեր հաջողություններ են արձանագրել։ Տղամարդկանց պայքարում 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 370 (170+200) կիլոգրամով զբաղեցրել է 2-րդ տեղը, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը՝ երրորդը՝ 391 կգ, Անդրանիկ Կարապետյանը 89 կգ քաշակին կարգում պայքարն ավարտել է 7-րդ տեղում՝ 370 կգ, իսկ Լիանա Գյուրջյանը, որը հանդես էր գալիս «B» խմբում, երկամարտի 213 կգ արդյունքով բավարարվել է 16-րդ հորիզոնականով։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ