«Ամերիկայի ձայն»․ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում ողջունել է ձերբակալված հայ և ադրբեջանցի կալանավորների դեկտեմբերի 13-ի փոխանակումը:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ խոսնակն ասել է. «Պետքարտուղարի տեղակալը [Ջեյմս Օ՛Բրայան] տարածաշրջանում էր: Սա մի բան է, որ մենք ակտիվորեն խրախուսել ենք երկու կառավարությունների հետ բանակցություններում: Ողջունում ենք այսօր ավելի վաղ հայ և ադրբեջանցի կալանավորների վերադարձը և այն տեղեկությունը, որ քննարկվել են վստահության ամրապնդման լրացուցիչ միջոցներ: Մենք կշարունակենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ գործընթացն առաջ տանելու համար և շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է, եթե երկու կողմերն էլ պատրաստ լինեն դրան»: