Այսօր Ադրբեջանից վերադարձած 32 հայ գերիներին «Մուրացանի» կենտրոնական հոսպիտալի մոտ սպասող հարազատների ու ոստիկանների միջեւ միջադեպ գրանցվեց: Հավաքվածներից մի քանի տղամարդ բարձր գոռում էին՝ ոստիկաններին հորդորելով իրենց վրա չգոռալ: Նրանք պնդում էին, թե ոստիկաններն իրենց Ռեմբոյի տեղն են դրել դարպասներից այն կողմ: Գոռոցները թեժացան, լսվում էր՝ թողեք հլը ինձ:
«Ձեր աշխատողներին ներս մտցրեք, քանի վախտն է, էստեղ գողական չենք գնում, զսպվեք զաբոռից էն կողմ, ոչ թե ձեզ Ռեմբոյի տեղը դրեք» ,- հավաքվածներից մեկի այս արտահայտություններից հետո, դարպասներից այն կողմ կանգնած մի խումբ ոստիկաններ հավաքվածներին հրելով դուրս եկան ու սկսեցին գոռալ՝ հետ կանգնեք հլը: Ու սկսեց վեճը՝ արի ստեղ արա, հլը եւ այլն:
Ոստիկանները բորբոքված երիտասարդներին հեռացրին դեպքի վայրից:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ