Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք ի սկզբանե դեմ ենք եղել արհեստականորեն ձևավորված դաշինքին»․ Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ «Բալասանյան դաշինքի» ու ՔՊ-ի հուշագրի մասին

Դեկտեմբեր 13,2023 20:50

Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից միակողմանի «Բալասանյան դաշինքի» հետ ստորագրված պայմանագիրը խզելուն ու երկուստեք հայտարարություններ տարածելուն, ասաց․ «Մենք՝ թե՛ որպես ավագանու անդամներ և թե՛ որպես քաղաքացիներ՝ որոշակի հարցեր ունենք, որոնք պարզաբանված չեն։

Այսօր նախաձեռնություն արեցինք, որպեսզի կարողանանք այս ավագանու նիստին հուզող հարցերի պատասխանները ստանալ, բայց բավարար ձայներ չունենալու պատճառով չստացվեց այդ քննարկումը»։

Նարեկ Միրզոյանը Գյումրու կառավարման ընդդիմադիր դիրքերում հայտնված ՔՊ-ի հետ համագործակցության եզրեր չի տեսնում։

«Մենք համագործակցում ենք բոլորի հետ՝ բացառությամբ «Քաղաքացիական պայմանագրի», նրանց հետ մենք համագործակցության որևէ եզրեր չունենք»,-հայտարարում է ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

Նարեկ Միրզոյանն ասում է ՝պարզ չէ՝ ինչ է նշանակում ՔՊ-ի հայտարարած ստվերային կառավարումը, այն լայն հասկացություն է։

«Իրենց ներկայացրած մամուլի ասուլիսից պարզ չդարձավ, թե կոնկրետ ինչ ի նկատի ունեին՝ ասելով ստվերային կառավարում», -ասում է Նարեկ Միրզոյանը։

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաև նշում է, որ իրենք ինչ փաստաթուղթ պահանջել, ստացել են Գյումրու համայնքապետարանից, հասանելիություն ունեցել են բոլոր փաստաթղթերի։ Հիշեցնենք՝ ՔՊ-ն « Բալասանյան դաշինքի» հետ հուշագիր խզելիս՝ պատճառաբանում էր, որ որոշակի փաստաթղթերի հասանելիություն չի ունեցել։

Նարեկ Միրզոյանն ասում՝ վաղ է եզրակացնելը, թե Գյումրիում կառավարման ճգնաժամ չկա, քանի որ կոալիցիոն հուշագրի խզումից մի քանի օր է անցել։

«Մենք սկզբանե դեմ ենք եղել նման դաշինքի ձևավորմանը՝ զուտ այն պատճառով․ մենք հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը, որ դաշինքն արհեստականորեն է ձևավորվել և միտում ուներ ուղղակի «Քաղաքացիական պայմանագրին» քաղաքային իշխանության մաս դարձնելու»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031