Թուրքիայում կացության իրավունք ունեցող ռուսների թիվը դեկտեմբերի 7-ի դրությամբ 2023 թվականի հունվարի համեմատ նվազել է 34 տոկոսով՝ հասնելով 101 հազարի։
Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Թուրքիայի միգրացիոն վարչության տրամադրած տեղեկատվությանը։ Ըստ այդ տվյալների՝ 53 հազար ռուս լքել է երկիրը։
Հունվարին Թուրքիայում բնակվել է ավելի քան 154 հազար կացության իրավունք ունեցող ռուսաստանցի։
Ընդհանուր առմամբ Թուրքիայում նոյեմբերի սկզբի դրությամբ կացության թույլտվություն ունեցող օտարերկրացիների թիվը նոյեմբերի սկզբին կազմում էր 1 մլն 111 հազար։ Նրանց մեծ մասը գրանցված էր Ստամբուլում։
Կարդացեք նաև
Աղբյուր` Ermenihaber/turkrus.com