Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաչատուր Քոքոբելյանի դիրքորոշումը չի փոխվել, բողոքում են, բողոքավոր են» պաշտպանը՝ նախկին պատգամավորի հոր առեւանգման գործի մասին

Դեկտեմբեր 13,2023 19:01

Այսօր Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի նախկին անդամ Սուրեն Մանուկյանի գործով դատական նիստն էր: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու համար։

Սուրեն Մանուկյանի պաշտպան, փաստաբան Սերգեյ Ոսկանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Սուրեն Մանուկյանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Չի փոխվել նաեւ Խաչատուր Քոքոբելյանի դիրքորոշումը. «Նույնն են, բողոքում են, բողոքավոր են»:

Դատական նիստում կողմերը հանդես են եկել բացման խոսքով, հետո անցել են գրավոր ապացույցների հետազոտման փուլին: Պաշտպաններից մեկը, քանի որ այլ գործով նիստի էր, միջնորդություն է ներկայացրել, որ նիստը հետաձգվի:

Հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 21-ին:

Այս քրեական գործով դատական նիստերը նշանակվում են մեծ ընդմիջումներով։ Ս․ Մանուկյանը անազատության մեջ է 2022թ․ օգոստոսի 11-ից, մինչև հիմա դատարանում ոչ մի վկա չի հարցաքննվել, ոչ մի ապացույց չի հետազոտվել։

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031