Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Լուսանկարներում Քաշաթաղն է՝ հայկական եկեղեցիներով, վանքերով ու կամուրջներով

Դեկտեմբեր 13,2023 18:03

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում Քաշաթաղն է՝ հայկական եկեղեցիներով, վանքերով ու կամուրջներով։

«Մունք․ Քաշաթաղ» խորագրով ցուցադրությունը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և լրագրող, լուսանկարիչ Զոհրապ Ըռքոյանի գործակցությամբ է բացվել։ Ներկայացված են Քաշաթաղում տարբեր տարիներին արված լուսանկարներ, վավերագրեր, հիշողություններ։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արտավազդ Զաքյան.

««Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը գործակցում է ինչպես կազմակերպությունների, այնպես էլ անհատների հետ, պարոն Ըռքոյանի հետ սա մեր առաջին գործակցությունը չէ, այստեղ են հյուրեր Արցախի հոգևոր թեմից, Արցախի տարբեր շրջաններից»։

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի՝ Քաշաթաղի հոգևոր հովիվ տեր Բենիամին Ծատուրյանի աղոթքով, Քաշաթաղի վարչական շրջանի նախկին ղեկավար, պատմաբան Ալեքսան Հակոբյանի ողջույնի խոսքով բացվեց ցուցադրությունը՝ ցույց տալու հայկական անցյալն ու ներկան։

Ալեքսան Հակոբյան /պ․գ․դ/. ԼՂՀ Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավար /1993-2004 թթ․/.

«30 տարի առաջ այս օրերին ազատագրվեց Քաշաթաղը, այսօր մնացել են միայն հիշողություններ և որպես պատմաբան կարող եմ ասել, որ այն ինչը, որ մենք կորցրել ենք չենք կորցրել ամբողջապես, դա մնացել է մեր հոգիներում, մեր հիշողության մեջ, կմնան նաև պատմության էջերում։

Պատմության էջերից մեզ հասած վանքեր, բերդեր, խաչքարեր են լուսանկարներում՝ ավելի քան 100-ը։ Վերջին լուսանկարը 2020 թ․ սեպտեմբերի 26-ին էր «Ծիծեռնավանքում» պատերազմից մեկ օր առաջ»։

Զոհրապ Ըռքոյան լրագրող, լուսանկարիչ, Քաշաթաղի շրջանի «Մերան» թերթի գլխավոր խմբագիր.

«Լուսանկարները, որոնք ներկայացվել են այսօր ցուցադրությանը իմ 25 տարվա աշխատանքի արդյունքն են 1996 թվականից սկսած մինչև 2020 թվականը։

Մտքով հարազատ Հադրութում, «Զվարթնոցում» էին նաև Տող գյուղի մշակույթի տան սաները։ 2005 թվականից գործող մշակույթի տան սաները, այսօր մայր Հայաստանի տարբեր շրջաններում են»։

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում «Մունք․Քաշաթաղ» խորագրով ցուցադրությունը բաց է, կշարունակվի ևս 2 ամիս։

Պատմամշակութային արգելոց-թանգարանների
և պատմական միջավայրի պահպանության ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031