«ՀՀ-ն պատրաստ է հարաբերությունները խորացնել ԵՄ-ի հետ այնքան, որքան ԵՄ-ն դրանք հնարավոր կհամարի»,- այսօր Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Էստոնիայի նախարարը նշեց, որ հայերն ու էստոնացիները մի տեսակ հատուկ կապ ունեն իրար հետ անցյալից ու այն այսօր դեռ առկա է. «Մենք պատմական օրեր ենք ապրում, մեր ազգերը դա շատ լավ են հասկանում: Այսօր Եվրախորհրդի հանդիպումն է կառավարության մակարդակով ու բոլորն էլ գիտեն, թե ինչ է դրված օրակարգում: Դա միայն Ուկրաինային սատարելը չէ, ռազմական լուծումները չեն, այդ ամենով փաթեթավորվում է, բայց այդ ամենի հետեւում կան շատ ավելի խորը սկզբունքներ: Այս տարածաշրջանի հիմնական ուղերձը Վրաստանի հետ կապված է, բայց հուսանք, որ ԵՄ-ն կկարողանա այդ որոշումը կայացնել, հեշտ չէ դա, բայց Էստոնիան իսկապես պատրաստ է այդ ընդլայնման գործընթացները սատարել: Առանց այս տեսակի առաջընթացի՝ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից առաջարկված, չի կարող Էստոնիայի նախարարը այստեղ լինել, մենք գիտենք, թե ինչ է դրված սեղանին: Անցյալ տարի շատ դժվար է եղել հայ ժողովրդի համար, ոչ միայն իրենց, այլեւ ուրիշների համար: Իսկապես հիանում եմ ձեր առաջնորդությամբ, ձեր արած քայլերով խաղաղության գործընթացում: Հուսամ, որ այն հաջողությամբ կպսակվի, անշուշտ, դրա համար պետք են կողմերի ակտիվ գործողությունները»:
Նա նաեւ նշեց, որ ԵՄ-ի հետ առանց վիզայի մուտք ու ելքի հարցն են այսօր քննարկել ու հույս հայտնեց, որ դրան մյուս տարի արդեն կկարողանան հասնել:
Անդրադառնալով Արցախից բռնի տեղահանվածներին՝ Էստոնիայի նախարարն ասաց, որ գիտեն ինչպես սատարել նրանց. «Այս պահին Էստոնիայում մեր բնակչության 3,6%-ը փախստականներ են Ուկրաինայից, որոնք փախել են պատերազմի պատճառով: Մենք պատրաստ ենք ավելին ընդունել, եթե կարիք լինի: Մեր ժողովուրդը սատարում, աջակցում է, մենք բոլորին ենք պատրաստ աջակցել, որոնք գործնական օգնության կարիք ունեն, քանի որ այս մարդիկ մեղավոր չեն, պարզապես տառապողներ ու զոհեր են, մենք պետք է սոլիդարությամբ նրանց մեջքին կանգնած լինենք: Էստոնացի ժողովրդի կողմից մի բան կա. մենք պաշտոնապես չենք ճանաչել ագրեսիան հայ ժողովրդի հանդեպ, մենք կսկսենք այդ գործընթացը Էստոնիայում, դա շատ կարեւոր է: Կարեւոր է շարունակաբար խոսել մարդկության դեմ ուղղված հանցագործության մասին, ցեղասպանության մասին, հակառակ դեպքում ամեն ինչ կկրկնվի: Մենք գիտենք, որ ավելի քան 20 հազար երեխաներ Ուկրաինայից այլեւս այդ երկրում չեն, ստիպված են եղել լքել: Ցեղասպանության ճանաչման գործընթացը մենք կսկսենք, երբ ես մեկնեմ Էստոնիա»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ