Խոր ցավ ապրեցի պետական ու քաղաքական գործիչ, համալսարանական իմ գործընկեր, ընկեր,Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ:
Անհատականություններ կան, որոնք չլինելով ակտիվ քաղաքական ասպարեզում, թվում է, թե լուռ են: Սակայն դա ոչ թե լռություն է, այլ՝ նվիրվածություն պետականության վերաբերյալ իրենց սկզբունքներին ու գաղափարներին, որոնց հավատարիմ են մնում մինչև վերջ: Բաբկեն Արարքցյանը, կանգնած լինելով 1988թ. ազգային շարժման և Հայաստանի երրորդ հանրապետության ստեղծման ու կայացման ակունքներում, միշտ հավատարիմ մնաց ինքն իրեն և պետականությանը:
Ցավակցություններս եմ հայտնում Բաբկեն Արարքցյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը:
Արմեն Սարգսյան
Կարդացեք նաև
ՀՀ չորրորդ նախագահ