ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը
Ցավով տեղեկացա ականավոր գործիչ Բաբկեն Արարքցյանի մահվան մասին։
Նրա դերակատարությունը մեծ է մեր պետության կյանքում՝ թե՛ որպես Ղարաբաղյան շարժման հիմքերում կանգնած պետական գործիչ, թե՛ որպես Գերագույն Խորհրդի, այնուհետև՝ առաջին գումարման Ազգային Ժողովի նախագահ։
Պարոն Արարքցյանը սկզբունքային գործիչ էր և պարզապես լավ մարդ, որն իր անուրանալի ավանդն ունի մեր պետականության կայացման գործում:
Կարդացեք նաև
Ցավակցում եմ Արարքցյանների ընտանիքին և բարեկամներին։