Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է գերմանական «Քրոնիմետ հոլդինգ» ընկերության գործադիր տնօրեն Յուրգեն Պիլարսկիին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազար դեսպան Վիկտոր Ռիխտերը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանն ու ներդրումային գրավչության բարձրացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում Մհեր Գրիգորյանը ընդգծել է Հայաստանում միջազգային բարձր ստանդարտներով աշխատող օտարերկրյա կազմակերպությունների գործունեության կարևորությունը:
ՀՀ կառավարություն