Ադրբեջանական «հետաքրքրությունը» և ագրեսիան ՈՄԱ ՌՀԿ-ի նկատմամբ գնալով աճում են:
Ներկայացնում ենք ադրբեջանական և թուրքական աղբյուրների ավելի քան 3 ամսվա մշտադիտարկման արդյունքները.
Անդրադարձ ՈՄԱ-ին
- Անդրադարձել են ՈՄԱ-ի ղեկավարի հարցազրույցին, հատկանշական է, որ կառույցը կրկին որակել են «ահաբեկչական»:
- ՈՄԱ-ին մեղադրում են գումարներ հավաքագրելու և վատնելու մեջ:
- «Երևանը դիվերսիոն խմբեր է պատրաստում ՈՄԱ-ի միջոցով Ղարաբաղի դեմ ահաբեկչություններ գործելու համար»։
- Թուրքական կայքերը համեմատականներ են անցկացրել ՈՄԱ-ի գործունեության և Իսրայելի ահաբեկչական գործողությունների միջև՝ նշելով, որ երկու պարագայում էլ դա հավասար է ահաբեկչության։
- Այս տարի Ամանորը Շուշիում նշել ցանկացողները կարող են այնտեղ գնալ միայն 3500 մանաթ վճարում կատարելուց հետո։ Բռնապետությունից բողոքողները նշում են, որ Շուշին միշտ էլ եղել է մեծահարուստների քաղաք, այն գրավելու համար միայն պետք է եղել հասարակ զինվորականների և վարձկանների կարիքը, հետո նրանց բոլորը մոռանում են, ու մնում է Բաքվի խունտան։
Անդրադարձը «Գմբեթ» նախագծին
Կարդացեք նաև
- «Գմբեթ» նախագծին անդրադարձ կատարելով՝ դրանք անվանել են ապօրինի կրակային դիրքեր:
ՈՄԱ-ի վարժանքներին վերաբերող հոլովակների և նկարների մեկնաբանություններում հաճախ կարելի է հանդիպել այն պնդմանը, թե վարժանքներն անցկացվում են Իրանի տարածքում։
Detq Analytics